Շվեդիայի կառավարությունը Մարտին Հագսթրոմին նշանակել է «Արևելյան գործընկերություն» ծրագրի դեսպան: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով Շվեդիայի ԱԳՆ հայտարարությունը:
Նրա դերը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի երկրներում «Արևելյան գործընկերության» գործունեության ընդլայնման մեջ:
Հագսթրոմն իր պարտականությունների կատարմանը կանցնի այս ամիս: Ներկայում նա Շվեդիայի ԱԳՆ-ում զբաղեցնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասայի հարցերով արևելաեվրոպական խմբի ղեկավարի պաշտոնը:








































