«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին վնասել է ենթածնկային ջիլը: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Ռունին ստիպված է եղել լքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու տուն վերադառնալ: Հիշեցնենք` «կարմիր սատանաներ»-ն այժմ նախամրցաշրջանային հավաք են անցկացնում Բանգկոկում:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Ռունին 27 հանդիպում է անցկացրել, 12 գոլ հեղինակել, գոլային 10 փոխանցում կատարել, 1 ավտոգոլ գրանցել և 7 անգամ դեղին քարտ է ստացել:








































