The 20/20 Experience ալբոմի թողարկումից հետո Ջասթին Թիմբերլեյքը հայտարարել է ձայնասկավառակի երկրորդ մասի շնորհանդեսի մասին, որը ստացել է Take Back the Night անվանումը, հաղորդում է spletnik-ը:
Երգիչը համացանցում տեղադրել է թիզեր, որում հաղորդել է նորության մասին: Տեսանյութում Ջասթինը գիշերային ակումբի ֆոնի վրա ցուցադրում է պաստառներ. առաջին էջերում նա հիշեցնում է Suit & Tie, Mirrors, The 20/20 Experience ալբոմների շնորհանդեսի մասին, իսկ այնուհետև ցուցադրում է Take Back the Night գրությամբ պաստառ:
Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:









































