Եվրահանձնաժողովը խուզարկություններ է անցկացրել Deutsche Telekom, Orange և Telefonica ընկերություններում՝ շուկայում գերիշխող դիրքի չարաշահման կասկածանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Հանձնաժողովը մտավախություն ունի, որ վերոնշյալ ընկերությունները կարող էին խախտել ԵՄ հակամենաշնորհային կանոնները, որոնք արգելում են շուկայում գերիշխող դիրքի չարաշահումը»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
Ընկերությունները կարող են տուգանվել ընդհանուր շահույթի 10%-ով՝ ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար:








































