«Ավելին ավելիի համար» սկզբունքի շրջանակում ԵՄ-ն Վրաստանին կհատկացնի 16 մլն եվրոյի չափով օգնություն: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Ֆինանսական համաձայնագիրը կստորագրեն եվրաինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և ԵՄ հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բաթումում, որտեղ այսօր անցկացվում է «Վրաստանի եվրոպական ուղին. ԵՄ արևելաեվրոպական գործընկերները: Դեպի «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողով» համաժողովը:
«Մենք հույս ունենք և վստահ ենք, որ Վիլնյուսի գագաթնաժողովին պարտադիր կնախաստորագրվի Ասոցացման համաձայնագիրը, պարտադիր կքննարկվեն Վրաստանում տեղի ունեցող գործընթացներն ու ԵՄ օգնության կարևորությունը Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների կառուցման ու բարեփոխման անդառնալիության պլանում: Անցկացվող համաժողովի շրջանակում Շտեֆան Ֆյուլեի հետ ես կստորագրեմ ֆինանսական համաձայնագիր 16 միլիոն եվրոյի հատկացման մասին»,- հայտարարել է Պետրիաշվիլին:











































