Լոնդոնի «Արսենալ»-ն ուսումնասիրում «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերը հետ գնելու հնարավորությունը, որի դիմաց անգլիացիները պատրաստ են 25 միլիոն ֆունտ վճարել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնա»-ից: Սակայն Ֆաբրեգասը վստահ չէ, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կընդգրկի իրեն թիմի հիմնական կազմում:
Կիսապաշտպանի պայմանագրով նախատեսված կետի համաձայն` անգլիացիները 25 միլիոն ֆունտ ստերլինգով կարող են վերադարձնել նրան:
«Արսենալ»-ում անցկացրած 7 մրցաշրջանից հետո Ֆաբրեգասը 2011 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա»:








































