Saturday, 13 06 2026
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին

ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները Ծառուկյանի հանձնարարությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, շարունակում են համակողմանի աջակցություն ցուցաբերել մեր երկրի հեռավոր ու սահմանամերձ շրջաններին: Հերթական անգամ ուշադրության կենտրոնում են սահմանամերձ ու սահմանապահ համայնքներում բնակվող երեխաները։

ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջին մարզն, ուր Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այցելել են կուսակցության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, Գեղարքունիքն էր: Հյուրերը գրենական պիտույքներ, մարզական հագուստ ու բազմազան պարագաներ նվիրեցին սահմանամերձ Վահան գյուղի մանկապարտեզի ու դպրոցի սաներին: Մարզի Թթուջուր գյուղում ևս կուսակցության ներկայացուցիչները սպասված հյուրեր էին: Հաճելի անակնկալն այստեղ ոչ միայն երեխաներին, այլև մեծերին է ոգևորել: Նրանց խոսքով՝ ցանկացած ուշադրություն դժվարությունները հաղթահարելու նոր ուժ է հաղորդում:

Մայրաքաղաքից ավելի քան 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջիլ գյուղի բնակիչները ապրում են ադրբեջանական սահմանից ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա: Բնակիչները նշել են, որ Գագիկ Ծառուկյանի հոգատար վերաբերմունքը բազմիցս են զգացել: Միաժամանակ համոզմունք հայտնեցին՝ որքան մեծ լինի իրենց նկատմամբ ուշադրությունը, այնքան անմար կմնա հարազատ գյուղում ապրելու ու արարելու ցանկությունը: Այստեղ ևս բոլոր երեխաներն արժանացել են նվերների:

Սահմանամերձ Ջիլը 800-ից ավելի բնակիչ ունի: Նրանց գերակշիռ մասն Ադրբեջանից բռնագաղթված մարդիկ են: Հանապազօրյա հացը հողագործությամբ ու անասնապահությամբ են վաստակում: Շուտով գյուղի 20-ամյակն են տոնելու: Տարեդարձի առիթով գյուղին նվեր մատուցեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը. բնակիչների խնդրանքով՝ գյուղի կենտրոնական փողոցում կտեղադրվի Արցախյան պատերազմի նահատակների և Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին նվիրված խաչքար:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն իր շարունակությունը կունենա սահմանամերձ բոլոր շրջաններում: Հաջորդ հանգրվանը Տավուշի մարզն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում