ԳԱԼԱ–ի ունեցած տեղեկությունների համաձայն, Սյունիքում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի մասնակից, գնդապետ Արտակ Բուդաղյանի մոտ գտնված զենքում փամփուշտներ չեն եղել:
ԳԱԼԱ–ն փորձել է նրա փաստաբան Հայկ Ալումյանից ճշտել ինֆորմացիայի իսկությունը, ով հաստատել է տեղեկությունը և փոխանցել, որ Արտակ Բուդաղյանի հրացանը միջադեպի օրը չի եղել տեխնիկապես պատրաստի վիճակում, որով հնարավոր լիներ կրակել: Հայկ Ալումյանը շեշտել է, որ Բուդաղյանի հրացանի մեջ փամփուշտ չի եղել: Փամփուշտ չի հայտնաբերվել նաև Բուդաղյանի մոտ: Փաստաբանը նշել է նաև, որ քրեական գործի նյութերում արդեն առկա են համապատասխան փաստեր` ասվածի վերաբերյալ:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում:











































