Իտալական «Ռոմա»-ն պատրաստ է բաժանվել թիմի պաշտպան Մարկոս Մարկինյոսից համապատասխան առաջարկի դեպքում: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Բրազիլական ֆուտբոլիստը հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում: Հռոմեացիները խաղացողի տեղափոխության դիմաց 25 մլն եվրո են պահանջում: Ակումբն այժմ ֆինանսական խնդիրներ ունի և ստիպված է դիմել այդ քայլին:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ավելի շատ ցանկանում է իր թիմում տեսնել ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվային, սակայն ֆրանսիական թիմը չի պատրաստվում բաժանվել իր խաղացողից:







































