Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հայաստանի իշխանությունները նախաստորագրելու են Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագիրը (տեսանյութ)

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ վերջին երկու տարիներին Հայաստանը բավականին ակտիվ է աշխատում Եվրամիության հետ: Այս մասին նա ասաց այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։ Քաղաքագետը նշեց, որ թեև անկախությունից հետո մենք միշտ էլ աշխատում էինք Եվրամիության հետ, բայց հիմա ստանձնած պարտավորությունները կատարում ենք: Խոսքը, ըստ նրա, ոչ միայն քաղաքական ստանձնած պարտավորությունների մասին է, այլ նաև տեխնիկական պարտավորությունների, օրինակ՝ վիզաների հեշտացման, ազատ առևտրի գոտու ստեղծման

«Մենք հիմա անցկացնում ենք մոնիտորինգներ, պրոբլեմներ շատ կան, բայց, այնուամենայնիվ, առաջընթաց կա, ու դրան արձագանքեց Եվրամիությունը։ Ուրեմն մենք, իրոք, հիմա պատրաստ ենք ոչ թե ստոարագրել, այլ նախաստորագրել Ասոցացման պայմանագիրը»,- ասաց Ս. Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ այստեղ մենք ոչ թե ռազմավարական կամ ռազմական ոլորտում ենք պայմանագիր կնքում, որ Ռուսաստանը խանդի, այլ՝ շատ պրագմատիկ ոլորտներում:

Մեր զրուցակիցը նշեց, որ Ռուսաստանի մոտ նկատվում է խանդ, բայց այնուամենայնիվ, Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը չի ենթադրում «կամ-կամ»-ի խնդիր, և սա Ռուսաստանին բացատրելով, հասկացնելով է արվում: Ըստ նրա՝ այսօր Ռուսաստանն էլ շատ ակտիվ Եվրամության հետ աշխատում է։ «Եվ ես այստեղ շատ կարևորում եմ այն, որ այս ծրագիրը Եվրամիության հետ կոնկրետ ոլորտներ է շոշափում՝ գիտություն, կրթություն, առևտուր, տնտեսություն, ի վերջո մենք ուզո՞ւմ ենք ունենալ արտադրված նորմալ սննդամթերք, որի որակը բարձր կլինի, և այն կմտնի շուկաներ: Ես սխալ եմ համարում Ասոցացման պայամանագրի՝ շատ քաղաքականացնելը։ Շ. Ֆյուլեն շատ ճիշտ ասաց, որ այստեղ կողմնորոշման խնդիր չկա: Այո, Հայաստանի տեղը ի վերջո Եվրոպայում է, Ռուսաստանի տեղն էլ ի վերջո Եվրոպայում է, բայց մենք այսօր դրա մասին չենք խոսում»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Նրա դիտարկմամբ՝ մեզ մոտ իշխանության թևերի և բիզնեսի սերտաճում կա, և այս պայմանագիրը մեզ ապագայում թույլ է տալու թուլացնել այս կապը: Ազատ շուկայական հարաբերությունները, ըստ նրա, ենթադրում են պետության քիչ միջամտություն, և որ տնտեսության սուբյեկտները պետական ներկայացուցիչներ չլինեն, և Ասոցացման պայմանագիրը կատարելով՝ մենք այս խնդիրը կլուծեք:

«Բացի այդ, Ասոցացման պայմանագիրը մոնոպոլիաների դեմ է ուղղված, և մենք այս մենաշնորհները կջարդենք կամ գոնե կթուլացնենք, և ես կասկած չունեմ, որ դա բխում է մեր շահերից: Իշխանությունը դանդաղ է կողմնորոշվում, բայց երբ կողմնորոշվում է, կատարում է քայլեր։ Ինչքան հասկանում եմ, Հայաստանի իշխանություններն այս հարցում ճիշտ են կողմնորոշվել, իրենք պատրաստ են նախաստորագրել և նախաստորագրելու են»,- վստահեցրեց Ստեփան Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում