Ճապոնիայում չնահանջող շոգ եղանակի պատճառով վերջին մեկ օրում ջերմային հարվածի հետևանքով հոսպիտալացվել է 1228 մարդ: Նրանցից 11-ը գտնվում են ծանր, անգիտակից վիճակում: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Չորեքշաբթի ճապոնական 47 պրեֆեկտուրաներից 35-ում ջերմաստիճանը գերազանցել է 35-ը: Յամանասի պրեֆեկտուրայում սնդիկի սյունը հատել է 39 աստիճանի նշագիծը:
Մասնագետները կարծում են, որ ջերմային հարվածների ծանր դեպքերի աճի հիմնական պատճառներից մեկը օրգանիզի անպատրաստ լինելն է կտրուկ շոգի նկատմամբ:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ ուժեղ շոգը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ:






































