Shamshyan.com-ի փոխանցմամբ՝այսօր՝ հուլիսի 11-ին, 25-ամյա երիտասարդ տղան փրկել է 35-ամյա կնոջ կյանքը՝ կանխելով նրա ինքնասպանության փորձը: Ժամը 01: 20-ի սահմաններում Երևանի բնակիչ Գոռ Անտոնյանը Կիևյան կամրջի վրա նկատում է լաց լինող մի կնոջ:
Երիտասարդը, մոտենալով կնոջը, ով մարմնով արդեն անցել էր կամրջի այն կողմը, մոտ 20 րոպե փորձում է համոզել նրան, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի, այդ ընթացքում նրան օգնության է հասնում կամրջով երթևեկող մի երիտասարդ, ով իր Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերում ճանապարհային դեղատուփը և աղջկան փորձում հանգստացնել Валерианы-ով:
Կնոջը փրկած Գ. Անտոնյանը աշխատում է մաքսային ծառայությունում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում:










































