Thursday, 02 05 2024
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»

«Ահարոն Ադիբեկյանն ընդամենը ՀՀ ապապետական վարչակազմի «ժամկետանց» պատվերակատար սպասարկու է»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկումը, թե «Արցախի 150 հազար բնակչությունը 12 000 քառակուսի մետր տարածքն ի՞նչ է անելու, եթե ստանում է անկախություն», բուռն քննարկման առիթ է դարձել համացանցում։ Ադիբեկյանը նաև սոցհարցումների տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ ոչ մի տարածքային զիջման դիմաց անկախության կողմնակից է Արցախի բնակչության 50 տոկոսը, Հայաստանին միավորելու ցանկություն է հայտնել 34 տոկոսը։ Իսկ տարածքները զիջելուն կողմ է եղել հարցված արցախցիների 2.7 տոկոսը։

Շատերը համարում են, որ նման կարծիքներն այս փուլում շրջանառության մեջ դնելը կոնկերտ նպատակ է հետապնդում՝ մեղմել հասարակության շրջանում տարածքների զիջման հարցի շուրջ առկա լարված տրամադրությունները։

Ադիբեկյանի այս կարծիքին զուգահեռ Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը համացանցում գրառում է կատարել, որ Արցախն իր համար պետք է վերաբնակեցման մինիմում սահմանի՝ «100 տուն/բնակարան տարեկան թերբնակեցված շրջաններում: Այս ամենը պետք է կատարվի թե՛ Արցախի բյուջեով, թե՛ զինվորականների բնակարանաշինության ծրագրերով, թե՛ բարեգործական ու վարկային միջոցներով:

Սա նշանակում է պոտենցիալ 500 նոր մարդ թերբնակեցված շրջաններում: Սա այն նվազագույնն է, որ կարող է տանել մեզ դեպի ղարաբաղյան հարցի մեր երազած կարգավորում»,- գրել է Խանումյանը։ Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել սոցիոլոգի վերը նշված կարծիքը, սակայն նկատեց, որ երևանյան հրապարակային դեմքերից շատերն են պարտվողական ու նիհիլիստական տրամադրված ղարաբաղյան կարգավորման հետ կապված:

««Ազգային վերածնունդ» կուսակցությունը և ես անձամբ բազմիցս քննադատել ենք պարտվողականությունը, որը մենք նույնացնում ենք դավաճանության հետ: Կոնկրետ Ադիբեկյանի կարծիքը չեմ մեկնաբանի: Բայց ինձ համար հստակ է, որ մենք պետք է ագրեսիվ վերաբնակեցման քաղաքականություն վարենք: Ցավոք, վերջին տարիներին մենք գրեթե աչքաթող ենք արել վերաբնակեցումը, այնինչ Արցախում աշխատող/ծառայողների բազմաթիվ ընտանիքներ սպասում են բնակարանի այստեղ տեղափոխվելու համար, և բազմաթիվ երիտասարդներ թերբնակեցված շրջաններում ընտանիք չեն կազմում կամ հեռանում են իրենց բնակավայրից բնակֆոնդի բացակայության պատճառով: Մենք պետք է հստակ միջոցներ հայթայթենք այս կարևորագույն խնդրի լուծման համար,- ասաց Խանումյանը՝ հավելելով, որ Ադիբեկյանն այդքան հեղինակավոր դեմք չէ, որի կարծիքը պետք է հասարակության վերաբերմունք փոխի կարևորագույն հարցի շուրջ:- Բայց բոլոր պարտվողական մտքերը, հատկապես զիջումների վերաբերյալ մտքերը, դատապարտելի են և էական, շոշափելի վնաս են հասցնում Արցախին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Քարվաճառաբնակ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Քանանյանն էլ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադիբեկյանի հնչեցրած մտքին, նկատեց, որ «հիշյալ անձն ընդամենը ՀՀ ապապետական վարչակազմի «ժամկետանց» պատվերակատար սպասարկու է։ Նրա «սոցիոլոգիան» իրականության հետ նվազագույն իսկ աղերս չունի։ Թող ոչ ոք չնեղանա իմ խոսքերից․ Ադիբեկյանն ինքն է ընտրել անսկզբունք խեղկատակի իմիջ, որի «արգասիքն» ըստ ամենայնի «վայելում» է»։

Մեր դիտարկմանը, թե իրականությանը մո՞տ է սոցիոլոգի հրապարակած թվերը, որոնք իբր թե փաստում են արցախցիների վերաբերմունքը Արցախի կարգավիճակի վերաբերյալ, մեր զրուցակիցը նկատեց. «Ահարոն Ադիբեկյանի նկարած թվերն իրականության հետ երբևէ որևէ կապ չեն ունեցել։ Նա ընդամենը պատվեր է կատարում, ինչպես միշտ՝ զավեշտալիորեն փնթի ու անմակարդակ կերպով։ Ահարոնն ընդամենը ՀՀ նախագահ հորջորջվող անձի երկրորդ կարգի «սազանդարներից» է։ Նրա ասածներին անդրադառնալն ուղղակի անլուրջ է։ Ես Ադիբեկյանի, Սահակյան Գալուստի կամ Շմայսի կարգի մարդկանց խոսքը սկզբունքորեն չեմ մեկնաբանում։ Դա հոգեբանի կամ քննիչի պարտականությունն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում