Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար և պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Ուիլյամ Հեյգը այսօր ստիպված է եղել ներողություն խնդրել արտահայտությունների համար, որը նա թույլ է տվել խորհրդարանում Դևիդ Քեմերոնի գլխավորած կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Անպարկեշտ արտահայտությունները ուղղված են եղել ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության պատգամավոր Քեթի Ջեյմիսոնի հասցեին: Այս մասին հաղորդում է Times թերթը:
ԱԳ նախարարն ասել է «հիմար կին»՝ նայելով Ջեյմիսոնին: Այդ ժամանակ միացված էր վարչապետ Քեմերոնի բարձրախոսը, ով կանգնած էր այն նստարանի կողքին, որտեղ նստած էր Հեյգը:
Հեյգը ներողություն է խնդրել՝ ասելով, որ «շատ բաներ է մրթմրթում» և ոչ ոքի չի ցանկացել վիրավորել:







































