Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտնել է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն տրանսֆերային ճիշտ քաղաքականություն է վարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Զամերը վստահ է, որ ակումբի բոլոր նորեկները օգտակար կլինեն թիմին:
«Իհարկե, այնքան էլ շատ տեղեկություններ չունեմ «Բորուսիա»-ի նորեկների մասին, բայց բավականաչափ գիտեմ նրանց մասին: Կարող եմ ասել, որ նրանցից յուրաքանչյուրը հիանալի ձեռքբերում է «Բորուսիա»-ի, ինչպես նաև Բունդեսլիգայի համար: Այնպես որ, կարելի է շնորհավորել «Բորուսիա»-ի ղեկավարներին»,- նշել է Զամերը:
Հիշեցնենք` Դորտմունդի ակումբը ձեռք է բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, ով փայլուն խաղ է ցուցադրել շվեյցարական «Բազել»-ի դեմ ընկերական հանդիպման ժամանակ:







































