ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի Չինաստանից պահանջել է միջոցառումներ ընդունել՝ դադարեցնելու ամերիկյան ընկերություններից չինացի ցանցահենների կողմից մտավոր սեփականության գողությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Անմիջական գողությունը կիբերմեթոդների օգնությամբ, որոնց հետ բախվում են ամերիկյան ընկերությունները, պետք է դիտարկվի որպես բոլոր շրջանակներից դուրս և պետք է դադարեցվի»,- ասել է Բայդենը Վաշինգտոնում ԱՄՆ-Չինաստան ռազմավարական և տնտեսական երկխոսության նիստի բացմանը:
ԱՄՆ-ում աճում է չինացի ցանցահենների գործունեության հետ կապված անհանգստությունը: Ցանցահենները գողանում են ԱՄՆ-ի պետական և կոմերցիոն գաղտնիքները:
Չինաստանը հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ ինքն անձամբ կիբերհանցագործության զոհ է:











































