Երեկ Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին հարց է ուղղել ՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի դեմ, արդյոք նրան պատրաստվո՞ւմ են պաշտոնանկ անել:
Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Ընդհանրապես ուշադրություն պետք չի դարձնել: Եթե ամեն մի, այսպես ասենք՝ տհասի հայտարարությունը լուրջ ընդունեք, ուրեմն դուք ձեր էներգիան կվատնեք անարդյունավետ»:
Նախագահը պատրաստվում է մեկնել Մոլդովա, ուստի պարբերականը նաև հետաքրքրվել է, թե նախագահը պատրաստվո՞ւմ է արդյոք բարձրաձայնել այնտեղ Աուրելիա Գրիգորիուի հարցը: Դավիթ Հարությունյանն ասել է, որ տեղյակ չէ՝ նա կանդրադառնա՞ այդ թեմային, թե՞ ոչ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:










































