Վենեսուելայի ուղղիչ հաստատությունների հարցերով նախարար Իրիս Վարելան իր երկրի քաղաքացիներին կոչ է արել փակել Facebook սոցիալական ցանցում էջերը:
«Ընկերնե՛ր, փակե՛ք Facebook-ի ձեր էջերը, դուք անվճար աշխատում եք ԿՀՎ-ի համար: Եվս մեկ անգամ նայեք Սնոուդենի գործը»,- Reuters-ը մեջբերում է նախարարի խոսքերը:
ԿՀՎ նախկին աշխատակիցը պնդում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը ամբողջ աշխարհում լրտեսում է համացանցի օգտատերերին:








































