Արքայազն Չարլզն ու հերցոգուհի Քամիլը շարունակում են այցելել արտասովոր միջոցառումների: «Բժիշկ ով» սերիալի նկարահանման հրապակում էքսկուրսիայից հետո թագավորական զույգը մեկնել է Քլարենս-հաուսում կազմակերպված դիմակահանդեսին:
Միջոցառումը կազմակերպել էր Elephant Family-ն, որը պաշտպանում է անհետացող ասիական փղերի տեսակը: Բոլոր հյուրերի զգեստների թեմատիկան կենդանիներն են եղել: Հնարավոր էր այնտեղ տեսնել կապիկների, ֆլամինգոների, քամելեոնների կերպարներ:
Բացի միապետներից, դիմակահանդեսին հավաքվել են նաև Մեծ Բրիտանիայի նորաձևության ոլորտի ներկայացուցիչները: