ԱՄՆ դատարանը վճռել է, որ Apple ընկերությունը մեղավոր է տարբեր հրատարակչությունների հետ պայմանավորվածություն ունենալու մեջ՝ էլեկտրոնային գրքերի գները բարձրացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընկերության ներկայացուցիչ Թոմ Նեումայրը հայտարարել է նման որոշումը բողոքարկելու և «սուտ մեղադրանքների» դեմ պայքարելու մտադրության մասին:
Համակարգչային հսկայի հետ պայմանավորվածության մեջ մեղադրվող 5 հրատարակչություն արդեն խոստովանել են իրենց հանցանքը և համաձայնել են փոխհատուցում վճարել՝ մրցունակությունը բարձրացնելու համար: Դրանք են Penguin, Hachette, HarperCollins, Simon & Schuster և Macimillan հրատարակչական տները:
Փոխհատուցման գումարը, որը նրանք պետք է վճարեն, տատանվում է 26-75 մլն դոլարի միջև:











































