Ցուցադրելով դստեր՝ Բլյու Այվիի նոր զգեստները, Բեյոնսեն ինքն էլ է ցանկանցել նոր ֆոտոշարք իրականացնել և ներկայացել է Flaunt Magazine-ի էջերում:
Քանի դեռ լուսանկարիչ Թոնի Սյուրան կարգավորել է լուսավորումը, իսկ դիմահարդարներն աշխատել են երգչուհու բարդ կերպարի վրա, տիկին Քարթերը ժպիտով պատասխանել է լրագրողների հարցերին:
Հարցազրույցում երգչուհին ընդունել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սպիտակ շապիկի, իրեն ձանձրացնում է արվեստի բացակայությունը, իսկ ոգեշնչում է Կլեոպատրայի ու Մարկոս Անտոնիոսի սիրո պատմությունը:
Նա նշել է, որ աշխարհում իր ամենասիրելի վայրը Լուվրն է կամ էլ՝ Հաղթանակի կամարի ներսը: «Փարիզը գեղեցիկ, սեքսուալ քաղաք է»,- հավաստիացրել է Բեյոնսեն:
Անձնական կյանքից խոսելով՝ նա նշել է, որ ցանկանում է իր անձնական կյանքի որոշ դրվագներ թաքցնել հասարակության համար:
«Բայց ես սիրում եմ կիսվել այն ամենով, ինչը ինձ երջանկացնում է, հատկապես՝ լուսանկարների միջոցով»,- նշել է նա:










































