Անջելինա Ջոլին այժմ Հավայան կղզիներից Օահուի անտառներում է, որպեսզի զննի նոր՝ «Անկոտրումը» ռեժիսորական նախագծի նկարահանումների տեղանքը, հաղորդում է Spletnik.ru-ն:
Էնջին Հավայան կղզիներ է եկել որդիների՝ Մեդոքսի և Փաքսի հետ: Պապարացիներն, իհարկե, նրանց դիմավորել են հենց օդանավակայանում: Մի քանի օր երեխաների հետ զբոսնելուց և հագստանալուց հետո դերասանուհին որոշել է գործով զբաղվել:
Նոր ֆիլմի նկարահանումները տեղի կունենան գեղեցիկ անտառների ֆոնին, որով հայտնի է Օահու կղզին: Ջոլին առանց շտապելու քայլել է անտառով՝ ուշադրությամբ զննելով տեղանքը:
Ամերիկացի թեթև ատլետ Լուի Զամփերինիի պատմությունը, ով երկրորդ աշխարհամարտի ժամանակ 47 օր նավակով մնացել է բաց օվկիանոսում, արդեն գտել է իր արտացոլումը գեղարվեստական գրականության մեջ, իսկ այժմ՝Ջոլիի և Քոեն եղբայրների ջանքերով մեծ էկրան դուրս կգա:









































