Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական հանդիպում է անցկացնում շվեյցարական «Բազել»-ի հետ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել էր Դորտմունդի «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում: Գերմանական ակումբի կազմում անցկացրած առաջին խաղում Մխիթարյանն աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։
Հանդիպման 11-րդ րոպեին Հենրիխը փոխանցում կատարեց Մարկո Ռոյսին, ով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։







































