Prada նորաձևության տունը սկսել է տաղանդների նոր մեծամասշտաբ մրցույթ, որն ուղղված է համադրողների նոր սերնդի որոնմանը:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կայացած պրոֆեսիոնալները, այնպես էլ սկսնակները: Կարող են մասնակցել նաև մի քանի մարդուց բաղկացած խմբեր, հայտնում է korrespondent.net-ը:
Հաղթողը կդառնա այն ցուցադրության համադրողը, որն ինքն անձամբ կընտրի: Միջոցառման ժյուրիի կարծիքով՝ թեկնածուն պետք է լինի «հեռատես ու ապագայի հանդեպ քննադատական հայացք ունենա»:
Ժյուրիի կազմում կներառվեն Միուչչա Պրադան, համադրող Հանս-Ուլրիխ Օբրիստը ու ճարտարապետ Ռոմ Կոլհասը:
Աշխատանքներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 31-ը: Հաղթողի անունը հայտնի կդառնա 2014թ. ապրիլին:









































