Ռիգայում հարբած 24-ամյա աղջիկը դիմել է ոստիկանությանը՝ խնդրելով իրեն տուն տանել: Այն բանից հետո, երբ իրավապահները բացատրել են, որ նման ծառայություն չեն մատուցում, նա բաժանմունք է մտել անձամբ: Իր հետ աղջիկը պիթոն էր տարել:
Թե ում է պատկանում օձը՝ չի նշվում: Հայտնի է, որ ոստիկանությունը խնդրել է հարբած աղջկան իրենց տալ պիթոնին, սական նա չի համաձայնել՝ հայտնում է Lenta.ru-ն:
Այդուհանդերձ, նա արդյունքում համաձայնել է պիթոնին հանձնել իրավապահներին:
Նրա նկատմամբ հարուցվել է վարչական գործ՝ կենդանուն ոչ կոռեկտ պահելու համար:
Կենդանուն հանձնել են Ռիգայի կենդանաբանական այգի:











































