Tuesday, 30 06 2026
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին

Սվետային` «Հայագրոբանկի» քեռին «քաշեց». բա քեռու՞ն ով «քաշեց»…

«Հայագրոբանկի» նախկին կառավարիչ քեռի Օնիկին մոտ 46 միլիոն դրամի լավություն անելուց հետո Սվետլանան 10 տարի մնաց հետախուզման մեջ: Այդ ընթացքում քեռի Օնիկը մահացավ, նրա մասով քրեական գործը կարճվեց, բանկից անհետացած գումարների գործով անցնող աշխատակիցները դատապարտվեցին, և մնացել էր միայն Սվետլանա Շահինյանը: Նա էլ անցյալ տարի վերջապես ներկայացավ իրավապահ մարմիններին և դատապարտվեց Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից` գումարների յուրացմանն օժանդակելու համար…

Քրգործից տեղեկանում ենք, որ 38-ամյա Սվետլանա Շահինյանը 7 տարի /1994թ.-ից մինչև 2001թ. փետրվարը/ աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ Արմավիրի մասնաճյուղում` որպես մասնաճյուղի հաշվապահևպատասխանատու: Այդ ժամանակ մասնաճյուղի կառավարիչը եղել է նրա մորեղբայրը` Օնիկ Գրիգորյանը: Վերջինս, առանձնապես խոշոր չափերի գումարներ է վերցրել բանկից: Առաջին դրվագով, ՙԱրմավիրի բժշկական կենտրոն՚ և ՙԱմքոր՚ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի բանկային հաշիվներից հաշվապահական փաստաթղթերով ելքագրվել է առանձնապես խոշոր չափի` 35.645.015 դրամ գումար, որոնք Օնիկ Գրիգորյանը յուրացրել է:

Իսկ Սվետլանան պարզապես կազմակերպել է այդ գործընթացը` առանց նախնական համաձայնության, դրանում ներգրավելով բանկի մի քանի աշխատակիցների, իր եղբորը` ադմինիստրատոր-հաշվապահ Ռուստամ Շահինյանին, գլխավոր հաշվապահ Մայրանուշ Ավագյանին և դրամարկղի վարիչ Սիլվա Միքայելյանին: Ամբաստանյալ Սվետլանան 2000թ. հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսը խախտել է ՀՀ ԱՆ Արմավիրի բժշկական ուսումնարան պետական ձեռնարկության և «Ամքոր» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ կնքված բանկային հաշիվների սպասարկման և ցպահանջ ավանդի պայմանագրերի պահանջները, չարաշահել իր պաշտոնեական դիրքը, նշված երկու իրավաբանական անձանց բանկային փաստաթղթերում կատարել է կեղծիքներ և յուրացումների հարցում օժանդակել քեռուն:

Ս. Շահինյանին վերագրվող` հանցանքի երկրորդ դրվագն առնչվում է վարկային գործին. 1998-ի հոկտեմբեր ամսին նա օգնել է քեռուն` Մեսրոպ Արտուշյանի անվամբ 7.618.500 դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլարը վարկ ձևակերպել «Հայագրոբանկ»-ում, սակայն այդ գումարը չի տրվել հասցեատեր-վարկառուին, այլ յուրացվել է մասնաճյուղի կառավարչի կողմից: Ամբաստանյալ Ս. Շահինյանը լիովին ընդունել է առանձնապես խոշոր չափերի յուրացմանն օժանդակելու վերաբերյալ մեղադրանքը /ՀՀ քր. օրի 38և179 հոդ. 3-րդ մասի 1-ին կետ/ և պատմել, որ բանկում աշխատելու ժամանակ իրականացրել է բոլոր տեսակի բանկային հաշիվների բացումը և փակումը, տրամադրել չեկային գրքեր, հաճախորդներին տրամադրել վճարային փաստաթղթերի կրկնօրինակներ և քաղվածքներ, վճարման հանձնարարագրերով կատարել վճարահաշվարկային գործառույթներ: Ինչ վերաբերվում է մասնաճյուղի հաճախորդներ ՀՀ ԱՆ Արմավիրի բժշկական ուսումնարանի և ՙԱմքոր՚-ի հաշիվներից, ինչպես նաև Մեսրոպ Արտուշյանի անվամբ որպես վարկ ձևակերպված 15.000 ԱՄՆ դոլար գումարի յուրացումներին, դժվարացել է հիշել մանրամասները, քանի որ 12-14 տարի է անցել:Սակայն հայտնել է, որ իր մորեղբոր հանձնարարություններով, երբեմն բանկի մասնաճյուղի հաշվապահություն հանձնված դրամարկղի մուտքի և ելքի մատյաններում, գումարների մուտքի փաստաթղթերում ինքը կատարել է փոփոխություններ, առանց համապատասխան ելքի անդորրագրերի գումարներ վերցրել, փոխանցել Օնիկ Գրիգորյանին, իսկ որոշ բանկային փաստաթղթերում էլ իր իսկ ստորագրությունները դնելով կատարել կեղծիքներ, դրանով իսկ փաստորեն օգնել է քեռուն յուրացման հարցում: Ամբաստանյալը միաժամանակ հայտնել է, որ չի իմացել քեռու` գումարները յուրացնելու նպատակի մասին և այդ գումարներից ինքը ոչինչ չի ստացել:

Նա դատարանում զղջացել է կատարածի համար և խնդրել իր նկատմամբ մեղմ պատիժ կիրառել, քանի որ ինքը հիվանդ է և իր խնամքին է նաև իր` ի ծնե հիվանդ երեխան, որը հատուկ խնամքի կարիք ունի:

Գործով տուժողի ներկայացուցիչ Աշոտ Ավագյանը, ով 03.02.2008թ. ,Հայագրոբանկ» ԲԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նշանակվել է «Հայագրոբանկ»-ի լուծարային հանձնաժողովի նախագահ, հայտնել է, որ ներկայումս «Հայագրոբանկ» ԲԲԸ-ն Կենտրոնական բանկի 23.12.2003թ. որոշմամբ գտնվում է ինքնալուծարման փուլում: Բանկի «Արմավիրի» մասնաճյուղի նախկին կառավարիչ Օնիկ Գրիգորյանի կատարած յուրացումների մասին տեղեկացել է լուծարային հանձնաժողովի նախագահ նշանակվելուց հետո, իմացել, որ նշված դեպքի առթիվ հարուցված քրգործով դեռևս 2003թ. մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ դատապարտվել են, իսկ Սվետլանա Շահինյանի վերաբերյալ գործը դեռ չի ավարտվել:

Տուժողի ներկայացուցիչ Աշոտ Ավագյանը դատարանին նաև հայտնել է, որ ինքն որպես «Հայագրոբանկ»-ի լիազորված անձ, ամբաստանյալ Ս. Շահինյանի նկատմամբ բողոք, գումարային պահանջ չունի, քանի որ պատճառված վնասը վերականգնված է:

Տուժող Մեսրոպ Արտուշյանը ևս քաղհայց, պահանջ չի ներկայացրել, քանի որ ի վերջո վնաս չի կրել. չնայած այդպես էլ չի ստացել վարկը ընկերոջ որդու` գրավադրված տան դիմաց, սակայն Օ. Գրիգորյանը կարողացել է մինչև մահը արգելանքից հանել Արտուշյանի գրավադրած տունը, որը հետո տանտերը վաճառել է:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ծանրացնող և մեղմացնող հանգամանքները /ոստիկանության բաժին ինքնակամ ներկայանալը, անկեղծորեն զղջալը, խոստովանական ցուցմունք տալը, խնամքին մինչև 14 տարեկան հիվանդ երեխայի առկայությունը, ամբաստանյալի` նախկինում դատված չլինելը, ամուսնացած լինելը, նրա խնամքին մնացած հիվանդ և թոշակառու ծնողների հանգամանքն ու դրական բնութագիրը/` Ս. Շահինյանին դատապարտել է ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Որոշել է նաև ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով 2 տարվա փորձաշրջան:

Այժմ մեղադրողը վերաքննիչ դատարանից պահանջում է վերանայել դատավճիռը` թողնել, որ Սվետլանա Շահինյանը կրի պատիժը ազատազրկման վայրում:

Հ.Գ. Ի դեպ, հիշեցնենք, որ «Հայագրոբանկի», «Արդշինբանկի» արհեստական սննկացման և «Հայխնայբանկի» մասնավորեցման մասին աղմկոտ հրապարակումներ եղան մամուլում. այդ մասին բարձրաձայնել էր ՀՀ նախկին վարչապետ Հ. Բագրատյանը` դրանում հիշատակելով այն ժամանակ ԿԲ նախագահ, այժմ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեղքի բաժինը` չբացառելով, որ նա կարող էր նման հանձնարարություն ստանալ այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Տ. Սարգսյանն էլ 2008-ին պատվի և արժանապատվության վերաբերյալ հայց էր ներկայացրել դատարան և շահել դատը: և եթե այն չի ավարտվել, ուրեմն շարունակվում է վիճարկվել մինչ օրս, ինչը կարծես սովորական բան է դարձել երկու վարչապետերի դեպքում: Եվ այստեղ է, որ հարցը մնում է անպատասխան` եթե քեռին Սվետային «քաշեց», բա քեռու՞ն ով քաշեց…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում