Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

ԱՄՆ պետդեպի զեկույցը՝ ՀՀ նոր Սահմանադրությունում կրոնական ազատությունների մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է աշխարհում կրոնական ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին։

Հայաստանի մասով նշվում է, որ սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունն ու նախատեսում կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատում, սակայն միևնույն ժամանակ ճանաչում է Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահապան։

Զեկույցում ասվում է, որ դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեում սահմանադրական խոշոր բարեփոխումները հավանության արժանացան։ Այն փոփոխությունները, որոնք վերաբերում էին կրոնական ազատությանը, ուժի մեջ մտան դեկտեմբերի 22-ին։ Փոփոխությունները սահմանադրություն են մտցնում այլընտրանքային ծառայության վերաբերյալ գոյություն ունեցող տարբերակը զինվորական ծառայությունից դավանանքից ելնելով հրաժարվողների համար և ընդլայնում հանգամանքները, որոնցում պետությունը կարող է սահմանափակումներ դնել կրոնի ազատության արտահայտման վրա՝ պետանվտանգության պաշտպանության նկատառումներով։

Փոքրամասնություն կազմող կրոնական խմբերն առերեսվել են խոչընդոտների երկրպագության վայրերի կառուցման թուլտվություն ստանալիս, խտրականության՝ կրթության բնագավառում, հանրային ոլորտում աշխատանքի հարցում, ինչպես նաև բացասական մեկնաբանությունների արժանացել կառավարական պաշտոնյաների կողմից։ Կառավարությունը հովանավորել է Հայ առաքելական եկեղեցու համար մեծ ներկայություն հանրային կյանքում և եկեղեցու պատմության և քրիստոնեության վերաբերյալ դասընթացների անցկացում հանրակրթական դպրոցներում։

«Եհովայի վկաները» հայտնել են ֆիզիկական և բանավոր ճնշումների մի քանի դեպքերի մասին, չնայած նշել են, որ ոստիկանությունը առհասարակ արձագանքում է նման միջադեպերը դադարեցնելուն։ Զեկույցում մեջբերվում է Եվրահանձնաժողովի՝ մարտին ներկայացված զեկույցը 2014-ին Հայաստան-ԵՄ հարևանության քաղաքականության գործողությունների պլանի իրագործման շրջանակում առաջընթացի վերաբերյալ, որում նշվում է, որ չնայած որոշակի առաջընթացին՝ կրոնական փոքամաասնությունների սոցիալական ընկալումը ցածր է, և փոքրամասնությունների դեմ խտրականությունը աշխատավայրերում և մեդիայում շարունակվում է։

ԱՄՆ կառավարության տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր բնակչությունը 3.1 մլն է (2015-ի հուլիսի դրությամբ)։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչության 92 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։

Սահմանադրական փոփոխությունները «եկեղեցին» փոխարինել են «կրոնական կազմակերպություներ» տերմինով, ինչը նախատեսում է պետությունից կրոնի տարանջատում։

Նշվում է, որ քրեական օրենսգրքով արգելվում է կրոնի ազատության իրավունքի գործողության խոչընդոտումը և նախատեսվում 200 հազար դրամ տուգանքից մինչև 2 ամսով կալանավորման տեսքով պատիժ։ Այլընտրանքային ծառայությունից խուսափելը մնում է քրեական հանցանք, որը պատժվում է 2-ամսյա կալանավորումից մինչև 8 տարվա ազատազրկմամբ՝ կախված գործի հանգամանքներից։

Զեկույցում ստեղծվում է տագնապալի պատկեր այն իրադրությունից, որում այսօր գտնվում է կրոնական ազատությունն աշխարհում։ Որոշ երկրներ, մասնավորապես՝ մուսուլմանական, քննադատվում են օրենքների ընդունման համար, որոնք նախատեսում են պատիժ աստվածանարգության և հավատուրացության համար։

«Նման օրենքները հակասում են հանընդհանուր ճանաչված մարդու իրավունքներին և խարխլում դրանք»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

«Բոլոր երկրների բնակիչները, որտեղ օրենքները կամ սոցիալական նորմերը խրախուսում են մահապատիժը աստվածանարգության համար, խոցելի են հարձակումների համար։ Դա հատկապես ակտուալ է նրանց դեպքում, ովքեր ունեն փոքր իշխանություն, և ովքեր ավելի խոցելի են նման հասարակություններում՝ կանայք, կրոնական փոքրամասնությունները, ինչպես նաև չունևորները»,-ասել է պետդեպի ներկայացուցիչը։

«Զեկույցում նշվում է, որ կեղծ մեղադրանքները, որոնք հաճախ կիրառվում են անձնական հաշիվները մաքրելու կամ մեղադրողի անձնական շահերի համար, հազվադեպ չեն։ Ինքնադատաստանը, որը դառնում է նման մեղադրանքների արդյունք, տագնապ առաջացնող տարածված երևույթ է»,- ասել է նա։

«Ողջ աշխարհում կառավարությունները շարունակել են խստացնել վարչական վերահսկողությունը կրոնական խմբերի նկատմամբ, հատկապես կրոնական փոքրամասնությունների և այն կրոնների, որոնք դիտարկվում են որպես այդ երկրի համար ոչ ավանդական»,-ասվում է զեկույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում