Հնագետները Մեքսիկայի հյուսիսում հայտնաբերել են ապառաժների վրա փորագրված ավելի քան 8000 նկարներ, որոնք 6000 տարեկան են: Դրանցում պատկերած պետրոգլիֆները իրենցից ներկայացնում են ալիքաձև գծեր և շրջանակներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փորձագետներն ասում են, որ քարերի վրայի պատկերները կարող են լինել ծիսակատարությունների մասին, որոնք տեղի բնակիչներն անցկացրել են նախկինում: Չի բացառվում, որ պատկերները կարող են լինել աստղազարդ երկնքի ինքնատիպ քարտեզ:
Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Խերարդո Ռիվասի կարծիքով՝ դրանք վկայում են այն մասին, որ այդ վայրերում մի քանի հազար տարի առաջ ապրել են որսորդներ: Հնագետներին հաջողվել է հայտնաբերել խոհանոցային պարագաներ, նույնիսկ վառարաններ: Հետազոտողները շարունակում են ուսումնասիրությունները՝ պարզելու համար հնագույն մարդկանց կենսապայմանները:







































