Thursday, 25 06 2026
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին

Որտեղից է սկսվում հայրենիքի պաշտպանությունը

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտարարեց, թե ոչ ոք թող չհամարձակվի մատով դիպչել բանակին: Անցավ մոտ մեկ տարի, և բանակին համարձակվեց «մատով դիպչել» Սյունիքի նախկին մարզպետ Լիսկան, որի որդին ու թիկնապահը կրակեցին և ծանր վիրավորեցին բանակի գնդապետ, հայկական զինուժի լավագույն հրամանատարներից մեկը հանդիսացող Արտակ Բուդաղյանին, և սպանեցին նրա եղբորը՝ Ավետիք Բուդաղյանին: Արտակ Բուդաղյանը ողջ մնաց հրաշքով, իսկ այսօր, նրան «մատով դիպչելուց» հետո, Բուդաղյանին քրեական գործի մեջ են ներգրավում ոչ թե որպես տուժող, այլ որպես մեղադրյալ, որը հարձակվել է Լիսկայի տան վրա: Յուրի Խաչատուրովից ձայն, ծպտուն չկա: Խաչատուրովը նույնիսկ չէր այցելել ծանր վիրավոր հրամանատարին տեսության՝ այն դեպքում, երբ սպառնում էր բանակին «մատով դիպչողներին»:

Ընդհանրապես, Յուրի Խաչատուրովի գոյությունը կարևորագույն պաշտոնում՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի կարգավիճակում, անցնում է լռության ներքո: Բանակում տեղի ունեցած մահվան ողբերգական դեպքերի պարագայում էլ Խաչատուրովին անհասկանալի կերպով հաջողվում է լուռ մնալ և նաև մնալ ստվերում, չդառնալ պատասխանատվության թիրախ, հարցադրումների հասցեատեր, և սա այն դեպքում, երբ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը անմիջական պատասխանատվություն է կրում զորքի կառավարման համար: Բայց այստեղ, բնականաբար, միայն Յուրի Խաչատուրովի հարցը չէ: Նրա անունը հիշատակելու պատճառն այն էր, որ հենց նա էր սպառնացել բանակին «մատով կպչողներին»:

Խնդիրը տվյալ պարագայում վերաբերում է զինուժի ամբողջ ղեկավարությանը, որի առաջ խնդիր է դրված հետևելու, թե ինչպես է հարգարժան, զինվորների կողմից սիրված ու հարգված գնդապետ-հրամանատարը ենթարկվում ներհամակարգային մանիպուլյացիաների և տուժողից վերածվում մեղադրյալի՝ Լիսկայի որդուն ու թիկնապահին ջրից չոր դուրս բերելու կամ ավելի շուտ՝ արյունից չոր դուրս բերելու համար, որը պետք է թույլ չտա, որ հարգարժան գնդապետի և ընդհանրապես հայ սպայի կարգավիճակը ոտնձգության ենթարկվի այդ համակարգային ավանդական մանիպուլյացիաների կողմից:

Ի՞նչ են մտածելու զինծառայողները՝ տեսնելով, թե ինչպես են իրենց հրամանատարները խոցելի այն համակարգի առաջ, որը Հայաստանում յուրացրել է իշխանությունը և իրեն անպատժելի է համարում, պատրաստ է արդարացնել նույնիսկ յուրայինների կողմից գործված ամենազազրելի և ցնցող հանցանքները: Ինչպե՞ս են այդ զինծառայողները պաշտպանելու այն երկրի սահմանը, որտեղ իշխում են նման բարքեր ու ավանդույթներ:

Այստեղ ընդամենը հերթական մանիպուլյացիան չի կատարվում, արդարադատության և իրավական պատասխանատվության հերթական ծածկադմփոցը չի տեղի ունենում: Այստեղ շատ ավելի խորքային երևույթ է, որի համար անմիջական պատասխանատվության առաջ է կանգնում պաշտպանական գերատեսչությունը, որովհետև այստեղ էլ, ըստ էության, Հայաստանի պաշտպանության, պաշտպանվածության հարցն է լուծվում, որովհետև չի կարող պետությունն արդյունավետ պաշտպանել այն զինվորը և սպան, որը պետության ներսում պաշտպանված չէ իրեն պետության հետ նույնականացրած քրեական տարրի կրակոցներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում