ԱՄՆ-ում տեղակայված Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարություն ոչ ատևտրային կազմակերպությունը Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին շնորհել է աշխարհի քաղաքացու անձնագիր: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է կազմակերպությունը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարությունը աշխարհի քաղաքացու անձնագիր է շնորհել Էդվարդ Սնոուդենին՝ հիմնվելով մարդու իրավունքների միջազգային հռչակագրի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարություն ոչ առևտրային կազմակերպությունը հիմնվել է 1953թ.: Կազմակերպության շտաբ-գրասենյակը տեղակայված է Վաշինգտոնում: Ներկայում աշխարհի քաղաքացու անձնագիրն ընդունում են միայն չորս երկրներ՝ Մավրիտանիան, Տանզանիան, Տոգոն և Էկվադորը:











































