Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Կինը կինոյի ապագան է

«Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանում են գտնվում Ֆրանսիական կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոն, Ստամբուլում Ֆրանսիայի Գլխավոր հյուպատոսության աուդիովիզուալ կցորդ Ֆաննի Օբեր-Մալորին, Ardèche Images միջազգային ծրագրերի ղեկավար Ժան-Մարի Բարբը:

Այսօր Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, խոսելով «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մասին, նշեց, որ այս տարի կինոփառատոնի պատվո հյուրն է Շառլ Ազնավուրը, իսկ փառատոնի բացումը արժևորվեց Ֆրանսուա Տրուֆոյի «Կրակել դաշնակահարին» ֆիլմով, ավելին՝ «Ոսկե ծիրանի» փակումը նույնպես կնշանավորվի ֆրանսիական ֆիլմով, կցուցադրվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:

Դեսպանը նշեց, որ փառատոնի շրջանակում համատեղ արտադրության շուրջ քսան ֆիլմ է ներկայացված, որոնց դեսպանատունն իր աջակցությունն է կարողացել ցուցաբերել: Համագործակցության այս մոդելին, ըստ դեսպանի, կարելի է նախանձել:

Էրիկ Գարանդոն հանդիպել է կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանցի հետ, համատեղ ծրագրեր են քննարկել: «Հայերի կինոարվեստի ջիղին մենք հավատում ենք, և մեր խմբերում հայկական արմատներով աշխատակիցները շատ են»,- ասաց Էրիկ Գարանդոն:

Դեսպանը նշեց, որ այսօր հանդիպման երկրորդ պատճառը Եվրասիայի վավերագրական ֆիլմերի ծրագրի իրականացումն է, որի նախաձեռնողը հենց Ֆրանսիան է: Այն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և կազմակերպվում «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հետ համատեղ: Եվրասիայի վավերագրական ֆիլմերի համաժողովը Երևանում կտևի մինչև հուլիսի 15-ը: Այս ծրագիրը միավորում է ավելի քանի հիսուն ռեժիսորների, պրոդյուսերների և եվրոպական ու եվրասիական մասնագետների միջև կապեր, ինչպես նաև հեղինակային վավերագրական ֆիլմերի մասնագետների միջազգային ցանց ստեղծելու նպատակ ունի: Քառասուն երկրների հետ համատեղ այս տաիներին 130 արտադրանք են ստեղծել Eurasiadoc վավերագրական ֆիլմերի շրջանակում:

Ժան Մարի Բարբը նշեց, որ երիտասարդ սցենարիստների և ռեժիսորների հետ համատեղ թեմաների առումով որևէ սահմանափակումներ չկան: «Կարևորը բովանդակությունն է և ձևը, որով այն արտահայտվում է, լրագրությունը ընդամենը կենտորնացած է և հիմնված փաստերի վրա, բայց այդուհանդերձ, պետք է լրագրողը սյուժե զարգացնի: Մեզ հետ աշխատող երիտասարդ արվեստագետներին հանդիպման հենց առաջին պահից մի բան ենք ասում՝ միշտ ձևն են կարևորում՝ որպես բառի գեղագիտական իմաստ, որովհետև ձևով է պայմանավորված աշխարհընկալումը, կարևոր է ձևը, որ պետք է միահյուսված լինի սյուժեի և այն մթնոլորտի հետ, որի մեջ զարգանում է սյուժեն, և շեշտը դրվում է ոչ թե արգելված թեմաների կամ տաբուների վրա, այլ թե ինչպես են կինոյի լեզվով վերարտադրում ներկայացնում այս կամ այն հարցը»,- ասաց նա:

Այս տարի ծրագրում երկու հայ կան ներգրավված՝ Մովսես Գասպարյանը և Աշոտ Մկրտչյանը, նախորդ տարի երեքն էին: Նա հույս հայտնեց, որ մյուս տարի նրանց թիվը չորսի կհասնի:

Հայաստանում նախատեսվում է երիտասարդ սցենարիստների հերթական աշխատանք Գյումրիում, որի մասին սեպտեմբերին կհայտարարեն:

Այս տարվա քսաներեք մասնակիցներից տասնութն իգական սեռի ներկայացուցիչներ են։ Եթե նախորդ տարի գերակշռում էին տղամարդիկ, այս տարի սցենարիստների ցանկում գերակշռում են կանայք: «Այստեղից կարող ենք ենթադրել որ կինը նաև կինոյի ապագան է»,– ասաց Ժան Մարի Բարբը:

Նա նշեց, որ Գյումրիի կինոարվեստի ինստիտուտի մագիստրատուրայում նպատակ ունեն ստեղծել վավերագրողների բաժին, ինչի ստեղծման համար առնվազն երկու տարի է անհրաժեշտ:

Դեսպան Ժան Ռենոն նշեց, որ հայ–ֆրանսիական համագործակցության կենտրոնական տեղերից մեկն էլ զբաղեցնում է կինեմատոգրաֆը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում