Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համակարգից՝ գրում է The Times-ը: Ինչպես նշում է թերթը, բրիտանական իշխանությունների վրա ճնշումը մեծացել է այն բանից հետո, երբ երեքշաբթի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել Միացյալ Թագավորության հայտնի մարդասպանների ցմահ ազատազրկման դատավճիռների մեծ մասը: Ստրասբուրգում կարծում են, որ այդպիսով Լոնդոնը խախտում է մարդու իրավունքները:
Վարչապետ Դևիդ Քեմերոնի մամլո քարտուղարը հայտարարել է, որ նախարարի կաբինետի ղեկավարը «շատ-շատ-շատ հիասթափված է» Եվրոպական դատարանի այդ որոշմամբ: Քեմերոնի ներկայացուցչի խոսքերով՝ վարչապետը չի բացառում, որ հաջորդ ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում Մեծ Բրիտանիան դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համակարգից:
Արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգն ասել է, որ դատարանի որոշման պատճառով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բնօրինակի հեղինակները «շրջվել են դագաղի մեջ»: Ինչպես ընդգծել է Գրեյլինգը՝ որոշումը միայն ուժեղացրել է Ստրասբուրգի դատարանի դերի կրճատման իր նպատակադրվածությունը:
Իր հերթին Ներքին գործերի նախարար Թերեզա մեյը խոստովանել է, որ հուսահատված է Ստրասբուրգի վճռի առնչությամբ:







































