Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են Եգիպտոսին 5 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ այդ գումարից 1 միլիարդ դոլարը կտրամադրվի որպես անհատույց օգնություն, իսկ 2 միլիարդ դոլարը՝ որպես վարկ: Բացի այդ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Եգիպտոսին կտրամադրեն 2 միլիարդ դոլարի էներգաարտադրանք:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Եգիպտոսին կտրամադրի 3 միլիարդ դոլարի օգնություն, որից 1 միլիարդ դոլարը՝ անհատույց, իսկ 2 միլիարդ դոլարը՝ որպես վարկ:









































