Սաուդյան Արաբիան թույլ չի տա արաբական աշխարհի քաղաքական կուսակցությունների կողմից սեփական նպատակներին հասնելու համար կրոնի կիրառում: Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլաh Բեն Աբդել Ազիզը՝ փոխանցում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Նրա խոսքերով՝ կրոնը դեմ է մարդկանց տարանջատմանը այս կամ այն կուսակցության կողմնակիցների, և դա, թշնամության բռնկումից ու հակամարտության առաջացումից բացի, որևէ այլ բանի չի տանի:
Թագավորը նշել է նաև, որ Սաուդյան Արաբիայում չկան քաղաքական կուսակցություններ, սակայն կան որոշ խմբավորումներ, որոնք ոգով մոտ են «Մուսուլման եղբյարներին» կամ այլ կրոնական շարժումների:








































