«Այաքս»-ի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Մինչ այժմ 21-ամյա դանիացի ֆուտբոլիստի իրավունքների հիմնական հավակնորդը Դորտմունդի «Բորուսիա»-ն էր: Սակայն գերմանական ակումբը գերադասեց ձեռք բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի իրավունքները:
«Մենք դեռևս շփվում ենք ակումբների ներկայացուցիչների հետ: Կրիստիանն այլ ակումբ կտեղափոխվի, եթե մենք զգանք, որ նա կարող է առաջընթաց գրանցել: Այլ կերպ կիսապաշտպանը կշարունակի կարիերան «Այաքս»-ում»,- Sporten-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է գործակալը:
Հավելենք, որ Էրիքսենի` «Այաքս»-ի հետ պայմանագրի ժամկետն ավարտվելու է հաջորդ ամռանը: Կրիստիանը 45 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում և 13 գոլ հեղինակել:









































