Չինաստանի իշխանությունները խոստանում են ուժեղացնել պայքարը Դալայ-լամայի դեմ, գրում է The Guardian-ը:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Յույ Չժենշենը, ով համարվում է Չինաստանի կոմկուսի հիերարխիայում «թիվ չորրորդը» ու պատասխանատու է կրոնական խմբերի ու էթնիկ փոքրամասնությունների հարցերի համար, ասվում է հոդվածում:
Այցելելով Հոնսյու նահանգի տիբեթյան շրջան՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ Դալայ-լամայի գործունեությունը հակասում է Չինաստանի հետաքրքրություններին ու դեմ է բուդդայական ավանդույթներին:
«Հանուն ազգային միասնության փրկության ու տիբեթյան շրջաններում կայունության զարգացման՝ մենք պետք է դիմադրություն ցուցաբերենք ու խորացնենք պայքարն ընդդեմ Դալայ-լամայի խմբավորման»,- ասել է Չժենժենը:
Նա նշել է, որ Դալայ-լամայի հետ հարաբերությունը կարող է լավանալ, եթե նա բացահայտորեն ընդունի, որ Տիբեթը Չինաստանի մասն է կազմում «հնագույն ժամանակներից» ու հրաժարվի այդ տարածաշրջանի համար անկախության պայքարից:









































