Aravot.am–ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ժամը 11-ի սահմաններում Գյումրու Պոլիգոն թաղամասում` մոտավորապես այն տարածքում, որտեղ տեղի էր ունեցել Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան կլանների «դուետը», հնչել են կրակոցներ:
Կռվի մասնակիցները, ըստ կայքի աղբյուրների, եղել են ոսկերիչ Աղվանի տղերքը: Կրակողը փախել է, կա նաև դանակահարված:
Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին փոխանցել է, որ գիշերը հիվանդանոց են տեղափոխել Կամոյի 51 տան բնակիչ , 34-ամյա երիտասարդի, որի որովայնը վնասվել է դանակահարությունից, սակայն բարեբախտաբար չեն հասցրել ծակել: Նրա վիճակը ստաբիլ կայուն է:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը կայքին փոխանցել է, որ այժմ մանրամասներ են ճշտվում ու քիչ անց տեղեկություններ կհաղորդեն կատարվածից:







































