Չիկագոյում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել: Հոսպիտալացվել է ավելի քան 20 երեխա՝ հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Վթարը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային մասում: Տուժած երեխաները տեղափոխվել են հիվանդանոցներ, զոհեր չկան:
Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն հաղորդվում:











































