ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կնոջ՝ 74-ամյա Թերեզա Հայնցի առողջական վիճակը բարելավվում է: Ներկայում նա գտնվում է Բոստոնի հիվանդանոցներից մեկում: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պետքարտուղարի՝ հասարակայնության ու մամուլի հետ կապերի հարցերով օգնականի տեղակալ Գլեն Ջոնսոնը:
Թերեզա Հայնցը հոսպիտալացվել էր անցած կիրակի: Նրա հիվանդության մասին տեղեկություններ չկան:
Ինչպես հաղորդել են բժիշկները, հոսպիտալացումը կապված չէ սրտի կաթվածի կամ քաղցկեղի հետ:










































