Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած համայնքներին օգնելու նպատակով ստեղծված «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ին փոխանցել է 80 մլն դրամ (200 հազար ԱՄՆ դոլարից քիչ պակաս):
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ հիմնադրամի նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը «ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ փոխանցումը կատարվել է ՀՀ նախագահի հիմնադրամից:
«Թե ինչ հիմնադրամի մասին Է խոսքը կամ որտեղից Սերժ Սարգսյանին այդքան գումար, եթե նրա ամսական աշխատավարձը կազմում Է ընդամենը 400 հազար դրամ (մոտ 1000 ԱՄՆ դոլար), մեզ չհաջողվեց ճշտել: Բայց, անկախ այդ ամենից, ողջունելի է, որ կարկտահարությունից տուժած գյու ղացիներին փոխանցված ամենամեծ օգնությունը հենց Սերժ Սարգսյանն է ցուցաբերել՝ ընդ որում, առանձնապես չգովազդելով իր այդ քայլը»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:










































