Օրեր առաջ Ջորջ Քլունին, այնուամենայնիվ, պաշտոնապես բաժանվեց իր վերջին ընկերուհուց՝ Սթեյթի Քիբլերից: Երկու տարվա հարաբերություններից հետո զույգը որոշել է ընկերներ մնալ: Դա նշանակում է, որ Հոլիվուդի ամենահայտնի ամուրիի սիրտը կրկին ազատ է: Քանի դեռ նա նոր ընկերուհի չունի, ձեզ ենք ներկայացնում նրա 11 նախկին ընկերուհիներին.

1. Դեռ համաշխարհային աստղի համբավ չունեցած ժամանակ Քլունին հանդիպում էր Քելի Փրեսթոնի հետ, ով 1980–ական թթ. նոր էր սկսում իր կարիերան:

2. Իր ամուրի կյանքով հայտնի Քլունին, այնուամենայնիվ, ամուսնացած եղել է: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1989-ին՝ Լաս-Վեգասում, երբ դերասանը գրանցել էր ամուսնությունը դերասանուհի Թալիա Բալասամի հետ: Նրանց ընտանիքը գոյատևել է մինչև 1993-ը:

3. Ամուսնալուծությունից մեկ տարի անց Քլունին հանդիպել է դերասանուհի Քիմբերլի Ռասելին: Նրանց հարաբերությունները շարունակվել են մինչև 1995-ը:

4. 1996-ին Փարիզում Քլունին ծանոթացել էր շիկահեր գեղեցկուհի մատուցող Սելին Բալիտարնի հետ: Նրանց սիրավեպը ավարտվեց 1999-ին:

5. Ջորջի ամենաերկարատև սիրավեպը եղել է բրիտանացի մոդել և հաղորդավարուհի Լիզա Սնոուդոնի հետ ու շարունակվել է հինգ տարի:

6. Իրականում Լիզայի հետ զուգահեռ նա սիրավեպ է ունեցել մոդել Քրիստա Ալենի հետ: Նրանք ծանոթացել են 2002-ին և բաժանվել են երկու տարի անց: Իմանալով իրար մասին Լիզան ու Քրիստան միաժամանակ լքել են Ջորջին:

7. Ջորջի հաջորդ ընտրյալը Ռենե Զելվեգերն էր, բայց նրանց հարաբերություններն անգամ մի քանի ամիս չեն տևել:

8. Ռենեին հաջորդել է դերասանուհի Ջենիֆեր Սիբելը:

9. 2007-ին Քլունին ծանոթացել է ևս մեկ մատուցողուհու՝ Սառա Լարսոնի հետ: Սակայն մեկ տարի անց նրանց հարաբերություններն ավարտվել են:

10. Արդեն մեկ տարի անց Քլունին հանրության առաջ հայտնվեց հաղորդավարուհի և դերասանուհի Էլիզաբեթ Քանալիսի հետ: Նա երիտասարդ էր Ջորջից 18 տարով: Նրանց հարաբերությունները շատ լուրջ էին թվում, և ողջ մամուլը պատրաստվում էր հավանական հարսանիքի: Արդյունքում երկու տարի անց այս հարաբերություններն էլ ավարտվեցին:

11. Դերասանի հաջորդ ու ներկա դրությամբ վերջին հարաբերությունները Սթեյսի Քիբլերի հետ էին: Նրանք ծանոթացել են 2011-ին: Սթեյսին Ջորջին դուր էր գալիս ոչ միայն շքեղ արտաքինով, այլև կայուն հարաբերություններ ունենալու ցանկության բացակայությամբ: Սակայն երկու տարի անց Սթեյսին էլ ցանկացավ լրջացնել հարաբերությունները, ինչը բերեց զույգի բաժանմանը:







































