Մոտ 70 հաշմանդամ օդաչուներ արդեն յոթերորդ տարին է՝ չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարները: Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում և՛ կառավարության շենքի, և՛ նախագահական նստավայրի դիմաց, սակայն մինչ այսօր որևէ արդյունքի չեն հասել:
«Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ-ի նախագահ Դավիթ Դավթյանի առողջությանն, օրինակ, վնաս է հասցված։ Նրան հեռացրել են աշխատանքից և ասել, որ իր կորուստն այնպիսին է, որ իրեն պետք է փոխհատուցում տան, սակայն մինչ օրս ոչինչ չեն տվել:
Նախկինում երբ դեռ գոյություն ունեին «Հայկական ավիաուղիները», իրենք ստանում էին իրենց փոխհատուցումը, բայց քանի որ այն սնանկացավ, օդաչուները այլևս ոչ մի տեղից ոչինչ չեն ստանում, իսկ պետությունն էլ արդեն քանի տարի շարուակ աչք է փակում տարբեր հաշմանդամություն ունեցող մարդկանց բողոքների վրա:
Նշնեք, որ 2006 թվականի սեպտեմբերի մեկից հաշմանդամ օդաչուները չեն ստանում իրենց փոխհատուցումը:
Շաբաթ օրը նրանք հերթական ակցիան էին կազմակերպել ԳԱԱ դիմաց, որտեղ մի խումբ հայ իրավաբաններ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկում էին անցկացնում։ Օդաչուներն իրենց խնդիրը ևս բարձրաձայնելու ցանկություն էին հայտնել: Սակայն ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց հաշմանդամ օդաչու Դավիթ Դավթյանը, այդ բողոքի ակցիան էլ ոչ մի արդյունք չի տվել:
Օդաչուները, սակայն, չեն պատրաստվում նահանջել: Նրանք բազմաթիվ նամակներ են գրել նախագահին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: Ի դեպ, նրանցից շատերն այսօր, ցավոք, այլևս կենդանի չեն:










































