Google-ին մեղադրել են գովազդն արգելափակող AdBlock Plus (ABP) հավելվածը մշակողներին կաշառելու մեջ: Ինչպես հաղորդվում է՝ կորպորացիան կաշառք է տալիս իր գովազդը չարգելափակելու համար:
ABP-ն այդ փաստը չի թաքցնում: Ծրագրավորողների խոսքով՝ այդ միջոցներն ուղղվում են ծրագրի աջակցությանը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
«Ընդունելի» գովազդի տոկոսը, որը չի ֆիլտրվում ABP-ի կողմից, չի գաղտնազերծվում:
Տեղեկություններն այն մասին, որ ամենահայտնի արգելափակողներից մեկը գումարի դիմաց թույլ է տալիս գովազդը տարածել, առաջացրել է օգտատերերի դժգոհությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Google կորպորացիան որոշել էր հավելվածների իր խանութից գովազդի արգելափակման ծրագիրը հեռացնել:









































