Այն ռեսուրսը, որ այսօր կառավարությունը օգտագործում է հարկատուների միջոցները բանկերին ուղղելու համար, սխալ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ հարկատուների միջոցները պետք է ուղղել բանակին, բնագավառի զարգացմանը, առողջապահությանը, թոշակառուներին:
«Եթե դեմքով շրջվում ենք դեպի գյուղացին և առաջարկում 18 տոկոսանոց կամ 6 տոկոսանոց վարկ, ապա այդ ռեսուրսները քիչ են: Վարկային ռեսուրսները պետք է ամփոփվեն: Բանկերում կան ցուցակներ՝ վատ վարկառու, լավ վարկառու. անթույլատրելի է ազգին բաժանել սորտերի»:
Բերբերյանի խոսքով՝ կա ՀՀ նախագահի հանձնարարական, որը չի կատարվում ցանցային համակարգի հասնելու համար;








































