Ռիոյում շարունակվում է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը:
Մարմնամարզության հենացատկի մրցումներում մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը: Վաստակած 14.566 միավորով Արթուրն առայժմ 6-րդ տեղում է: Դավթյանի գրաված տեղը հայտնի կդառնա ավելի ուշ, երբ ելույթներն ավարտեն նաև մրցակիցները:
Հավելենք, որ որակավորման փուլից երափակիչ են անցնելու լավագույն 8 արդյունք ունեցող մարմնամարզիկները:








































