Ռիոյում շարունակվում է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը:
Նժույգաթափեր վարժությունում պայքարը մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը: Մրցավարները Մերդինյանի ելույթը գնահատեցին 15.583 միավոր:
Մերդինյանն առայժմ 4-րդ տեղում է: Նրա վերջնական դիրքը հայտնի կդառնա մրցակիցների ելույթի ավարտից հետո: Որակավորման փուլից եզրափակիչ է դուրս գալու 8 մարզիկ:








































