Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների և տուժածների ընտանիքներին փոխհատուցում կվճարեն, հայտնել է Թուրքիայի զբաղվածության ու սոցիալական անվտանգության նախարար Սուլեյման Սոյլուն: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Նախարարի խոսքերով` քաղաքացիների և ծառայությունում գտնված անձանց ընտանիքները կստանան միանվագ փոխհատուցում 79 հազար դոլարի չափով:
Դրանից բացի, նրանք նաև ամսական կստանան շուրջ հազար դոլար, իսկ ընտանիքի երկու անդամներ կապահովվեն աշխատանքով:










































