Sunday, 05 07 2026
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել

Սարի թաղում կատարվածը ահաբեկված երեխաները երբեք չեն մոռանա. Երևանի ավագանու անդամ

Օրեր առաջ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվեցին և կալանավորվեցին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության երկու անդամները՝ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը նշեց, որ Ա. Մարտիրոսյանը և Դ. Սանասարյանը հանրահավաքների ընթացքում ամեն կերպ փորձում էին թույլ չտալ բռնության կոչեր և բռնարարքներ, փորձում էին զսպել և կանխել հասարակության և ոստիկանության միջև բախումը:

Խմբակցությունը դատապարտում է այս իրողությունը՝ հիմք ընդունելով փաստաբանների հայտարարությունն առ այն, որ նրանց կալանավորումը շինծու է, քաղաքական հետապնդում է իրականացվում: Խմբակցությունը անընդունելի է համարում անտարբերությունը մայրաքաղաքում ծավալված վերջին իրադարձությունների հանդեպ՝ կոչ անելով միանալ «Բարև Երևան» խմբակցության պահանջին՝ անհապաղ ազատ արձակել Երևանի ավագանու անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին: Խմբակցությունը նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունն է ակնկալում, Գ. Բաղդասարյանի հավաստմամբ՝ քաղաքապետի կողմից դեռևս արձագանք չկա:

Գ. Բաղդասարյանը, որպես ականատես, նշեց, որ բախումներ հրահրող սադրիչները ոստիկանական շարքերից դուրս էին գալիս, հրահրում էին քարեր նետել, ժողովրդին կոչ էին անում հարձակվել ոստիկանների վրա, այդ կոչին ենթարկվողներին սկսում էին բռնության ենթարկել, մինչդեռ սադրիչները մոտենում էին ոստիկանական շարքին, այն բացվում էր և նրանք ներս էին գնում: «Առաջին իսկ օրվանից մենք հարց բարձրացրինք և իրավապահ մարմինների առջև խնդիր դրեցինք բացահայտել, թե ովքեր են այդ բախման իրական մեղավորները»:

Գագիկ Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու կապակցությամբ. «Բնակչությունն ահաբեկված է այս վիճակից, ահաբեկված են այն երեխաները, որոնց տուն են ներխուժել ոստիկանները և որոնց աչքի առաջ բերման էին ենթարկում, ծեծի էին ենթարկում ծնողին, դա երբեք չի մոռանա ահաբեկված երեխան: Խաղաղ ցուցարարները, որոնք պայքարում են իրենց իրավունքների, արդար հայրենիք ստեղծելու գաղափարի համար, նրանք բռնությունների են ենթարկվում»:

Գ. Բաղդասարյանը նշեց նաև, որ թեև դեմ է զինված ապստամբությանը, սակայն «Սասնա ծռեր»- ի քայլը, որին գնացել են հանուն գաղափարի՝ հույս ունենալով, որ իրենց արարքի արդյունքում ինչ-որ բան կփոխվի, հերոսական է, իսկ ոստիկանների պահվածքն այդ օրերին դավաճանական էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում