Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Երազանք, որը երբեք չի լքում Հովիկ Աբրահամյանին

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շաբաթ-կիրակի օրերին Լեռնային Ղարաբաղում էր և Արցախի ղեկավարների հետ խոսում էր այդ երկրի տնտեսական զարգացումներից ու ներդրումներից: ԱԺ նախագահը Ղարաբաղ էր մեկնել մի շարք պատգամավորների՝ Սամվել Ալեքսանյանի, Ալեքսան Պետրոսյանի, Մուրադ Մուրադյանի, նույնիսկ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի ուղեկցությամբ: Քննարկման հիմնական թեման հատկապես գյուղատնտեսական ոլորտում Արցախի ունեցած ներուժն ու զարգացման և ներդրումային հնարավորություններն են եղել:

Թվում է, թե այստեղ որևէ արտառոց բան չկա՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է հայկական երկրորդ հանրապետություն, հանդիպել այդ երկրի նախագահին, վարչապետին ու փոխվարչապետին և քննարկել տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր: Սակայն խնդիրն այն է, որ Արցախ է մեկնել ու տնտեսական զարգացումների մասին մտքեր հայտնել ոչ թե Հայաստանի գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյա, այլ ԱԺ նախագահը: Նա Արցախ է մեկնել ոչ թե այդ երկրի ԱԺ նախագահի հետ քննարկելու երկու երկրների խորհրդարանական համագործակցության, այլ տնտեսական, անգամ գյուղատնտեսական և Արցախի ու Հայաստանի մարզերի ու շրջանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Այնպիսի տպավորություն է, որ Հ. Աբրահամյանը վերջին շաբաթների փորձություններից, հնարավոր հրաժարականից, իր նկատմամբ ձևավորված ներիշխանական և ներկուսակցական անվստահությունից հետո անգամ չի կարողանում հրաժարվել վարչապետի պաշտոնն ստանալու մտքից: Հոգ չէ, որ անցած շաբաթ Ուկրաինա կատարած նրա այցը չստացվեց, փոխարենը ԱԺ նախագահն իր համար այց կազմակերպեց դեպի Արցախ: Ավելին՝ այդ այցի համար կարծես թե հրավերք էլ չի եղել: Համենայնդեպս, այդպիսի որևէ հրապարակում չի եղել: ԼՂՀ նախագահի կայքում այցի հետ կապված հաղորդագրության մեջ ընդամենը նշված է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է, և նրանք ծանոթացել են Արցախի հարավային թևում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Կարծիքներ են շրջանառվում, որ Հ. Աբրահամյանն Արցախ է մեկնել ոչ միայն, այսպես ասած, միջպետական այցի շրջանակներում, այլև ԱԺ նախագահը, ինչպես ՀՀ շատ պաշտոնյաներ, այնտեղ նաև բիզնես-հետաքրքրություններ ունի: Արցախը ունի հարուստ բնություն և գյուղատնտեսությունը զարգացնելու մեծ պոտենցիալ: Գյուղատնտեսության ոլորտում մեծ բիզնեսներ ունեցող ՀՀ ԱԺ նախագահի աչքից այդ հնարավորությունը չէր կարող վրիպել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում