Մի քանի օր առաջ ամերիկացի լուսանկարիչ Ջերի Ֆերհյուսոնը լուսանկարել է եզակի բնական երևույթ: Այդ զարմանահրաշ երևույթի ականատեսներ են եղել ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի բնակիչները, հայտնում է novosti-n.org-ը:
Նա ուղղաթիռից լուսանկարներ է կատարել տեղի հեռուստատեսության համար, երբ քաղաքի վրա նկատել է հսկայական սնկաձև ամպ: Հենց այդպիսի տեսք ունի միկրոպոռթկումը՝ օդի հոսքերը, որոնք շարժվում են տորնադոյի ուղղությամբ: Փորձագետներն ասում են, որ այդ երևույթը չափազանց վտանգավոր է, քանի որ ուղեկցվում է ուժեղ քամով, որն ընդունակ է նույնիսկ ծառը արմատախիլ անել կամ ավիաաղետի պատճառ դառնալ:
«Մենք նկատեցինք այդ միկրոպոռթկումը, երբ լուսավորեցինք ավազե փոթորիկը Ֆենիքսի մոտ»,- պատմել է Ջերին:













































